Դատելով ռուսական «Кинопоиск» ինտերնետ-ծառայությունում հրապարակված ամփոփագրերից՝ առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել հետևյալ սերիալները, որոնք մեծ էկրան դուրս կգան 2021 թվականին․
1․ «Սպասուհու պատմությունը»․ Գործողությունը ծավալվում է ապագայում՝ Գիլեադի Հանրապետությունում, որտեղ իշխանության ղեկին զինվորականներն են։ Երկրում դաժան կարգեր ու բարքեր են, հասարակության մեջ հարգանք են վայելում միայն սպաներն ու նրանց կանայք։ Բացի հասարակության տոտալիտար կառուցվածքից, ապագայի աշխարհում լուրջ խնդիր կա՝ անպտղություն։ Յուրաքանչյուր հարյուր կանանցից միայն մեկը կարող է երեխա ունենալ։ Սպայական տոհմը շարունակելու համար ընտանիքները հասարակ կանանցից փոխնակ մայրեր են ընտրում ու տուն բերում։ Պարտքը կատարելով՝ նրանք պետք է բաժանվեն իրենց երեխաներից և ծառայության անցնեն նոր տերերի մոտ։
IMBD վարկանիշը՝ 8․5
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․82
2․ «Կրքի անատոմիա». Իրադարձությունների կենտրոնում երիտասարդ կին վիրաբույժ Մերեդիթ Գրեյն է՝ հայտնի բժիշկ Էլիս Գրեյի դուստրը: Նա, ինչպես և իր գործընկերները՝ սկսնակ բժիշկները, աշխատում են Սիեթլի քաղաքային հիվանդանոցում։ Վիրաբույժները վիրահատում ու սիրահարվում են, ծառայողական սիրավեպեր ունենում, պահում են իրենց բժշկական գաղտնիքները, պայքարում հիվանդների համար: Եվ հաճախ հակառակ սեռի հետ հարաբերությունները նրանց ոչ պակաս են հուզում, քան մասնագիտական փորձ ձեռք բերելու հարցը։
IMBD վարկանիշը՝ 7․6
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 8․23
«Թղթե տունը»․ Այս ֆիլմը հանճարեղ կողոպուտի մասին պատմություն է, որը չի իրականացվել ըստ պլանի։ Խորհրդավոր պրոֆեսորը՝ Ալվարո Մորտեն, յուրահատուկ սխեմա է մշակել՝ մաքրելու պահպանվող թագավորական բակը, իսկ ստացված միլիարդները ծախսում է աշխարհի տարբեր երկրներում բարեգործություն անելու և սոցիալական կարիքները հոգալու համար: Գլխավոր հերոսն իրեն համարում է արդարության համար պայքարող խելացի մարտիկ։ Հենց այդ պատճառով էլ նրան հաջողվում է շատ արագ հավաքել ութ պրոֆեսիոնալ կողոպտիչներից բաղկացած թիմ։
IMBD վարկանիշը՝ 8․1
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 8․44
«Ավելի լավ է զանգահարեք Սոլին»․ Քրեական գործերով փաստաբան Սոլ Գուդմանը ստիպված է լինում հաղթահարել փորձություններն ու ձախորդություններն այն շրջանում, երբ նա փորձում է բացել իր սեփական փաստաբանական գրասենյակը Ալբուկերկում, Նյու Մեքսիկոյում:
IMBD վարկանիշ՝ 8․7
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 8․2
«Լավ բժիշկը»․ Սա սավանտի համախտանիշով երիտասարդ տաղանդավոր բժշկի պատմություն է, որն ունի յուրահատուկ ունակություններ՝ անհավանական հիշողություն և ֆանտաստիկ զգայունություն մարդու օրգանիզմում գոյություն ունեցող խնդիրների հանդեպ: Տղան դառնում է փայլուն վիրաբույժ, սակայն, անձնական կյանքում ունի խնդիրներ, քանի որ նրա զարգացումը համապատասխանում է տասնամյա երեխայի մակարդակին:
IMBD վարկանիշ՝ 7․9
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 8․2