Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Գլխավոր պատճառը համաճարակային իրավիճակն է, օրական կտրվածքով ունենում ենք մի քանի հարյուր դեպք»,-նշել է նա՝ հավելելով, որ փոփոխությունների նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն։
Նշենք, որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին 4-ամսյա կարանտին էր սահմանվել՝ մինչև սույն թվականի հունվարի 11-ը։