Հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոնստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում»,-գրել է Մելիքյանը։
Նա նշել է, որ այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների հրահրող։
«Սա շատ վատ տեղ է տանելու»,-գրել է նա։