Google-ի քարտեզներում Շուռնուխ գյուղից ընդամենը մեկ լուսանկար կա, ընդ որում՝ երկու անգամ ավելացված ադրբեջանցի օգտատիրոջ կողմից:
Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանն ու հավելել.
«Պարզ չէ, լուսանկարն արել է հենց նա՞, թե՞ այն վերցված է այլ տեղից, բայց որևէ հայ օգտատեր Շուռնուխի լուսանկար այս տարիների ընթացքում չի ավելացրել, իսկ թշնամին արդեն «տարածքում» է նաև Google-ի քարտեզներում մեր գյուղի իր լուսանկարներով»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։ Հանձնման վտանգի տակ են նաև Սյունիքի որոշ համայնքներ: