Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-0.7 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.8 % գնաճ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ գնաճը հիմնականում պայմանավորված է եղել մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի և շաքարավազի 0.9-9.8 % թանկացմամբ։
Շաքարավազը նախորդ տարվա համեմատ թանկացել է 20.2 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 9.8 %։
Յուղերի և ճարպերի շուկայում գնաճը կազմել է 2.6 % է։
Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 16.1 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 7.5 %:
Նախորդ տարվա համեմատ բանջարեղենն էժանացել է 9.5 %-ով, սեպտեմբերին թանկացել՝ 2.2 %-ով։
Կաթնամթերքը ևս թանկացել է։ Մյուս ապրանքատեսակների համեմատությամբ՝ ամենաբարձր գնաճը ձվի շուկայում է արձանագրվել։ Ձվի գինը հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5 %-ով, մինչդեռ սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ:
Մսամթերքի շուկայում հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7 % գնանկում, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.9 % գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.7 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: Հացաբուլկեղենն ու ձավարեղենն էլ են թանկացել։
Համաձայն վիճակագրական տվյալների՝ նախորդ տարվա համեմատ միրգը թանկացել է, իսկ այս տարվա հոկտեմբերիհամեմատ՝ նվազել։
Նախորդ ամիս ոչ ալկոհոլային խմիչքը՝ սուրճը, թեյը և կակաոն, էժանացել են։