ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»: