Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պուտինի ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։
Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։