Թուրքիայի իշխանությունը չորեքշաբթի երեկոյան 20 րոպե թույլ չի տվել, որ Հունաստանի կառավարական ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։
Թուրքիայի իշխանությունը, չնայած նախապես տված համաձայնությանը, հրաժարվել է թույլատրել թռչել թուրք–իրաքյան սահմանի վրայով։ Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին՝ հղում անելով հունական ERT հեռուստանընկերությանը։
Օդանավում եղել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ «Այս գործողությունը խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», – նշում է հեռուստաալիքը։
22 տարվա ընթացքում սա Հունաստանի արտգործնախարարի իրաքյան առաջին այցն էր։
«Թուրքիայի իշխանությունները տեղեկացված են եղել չվերթի մասին և թույլատրել էին թռիչքը, սակայն, մտքափոխվել։ Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը և շրջապտույտներ կատարել, մինչև խնդիրը կարգավորվի։ Միևնույն ժամանակ վառելիքի սպառման վտանգ է առաջացել», – հայտնում է ERT։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի մերձակայքում` Էլևսին օդանավակայանում, կեսգիշերին մոտ։