Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։
Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ, առանց չափազանցության, այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։ Քեզ հետ ենք Վիեննա»։