Դոնալդ Թրամփը վստահ է, որ վերընտրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, իսկ իր մրցակից Ջոզեֆ Բայդենը խարդախում է, որպեսզի չընդունի պարտությունը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Սա մեր երկրի համար ամոթ է: Մենք պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում: Անկեղծ ասած, մենք իսկապես հաղթել ենք»,- այսօր առավոտյան Սպիտակ տանն ասել է Թրամփը:
Նա նաև տեղեկացրել է, որ ընտրությունների իրավիճակի կապակցությամբ կդիմի ԱՄՆ Գերագույն դատարան:
Ըստ CNN հեռուստաընկերության նախնական հաշվարկների՝ Բայդենը մինչ այժմ ստացել է 215 ներկայացուցչի ձայն, իսկ Թրամփը՝ 165: