Որպեսզի ԱԺ խորհրդի նիստ լինի, պետք է եւս 3 քվե, անհրաժեշտ տասը քվեից երեքը միայն կա։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Մենք մինչեւ վերջ մեր լիազորություններից բխող ամեն ինչ անելու ենք»,- ընդգծեց նա։
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ ժամը 22։30-ին կրկին կիջնեն ԱԺ-ի դիմաց՝ իրազեկելու հավաքի մանրամասներին հետագա գործողությունների մասին։