Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում երկրին բավարար օգնություն չտրամադրելու մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգությունը սկսվում է մեր արևելյան սահմաններում։ Մենք երբեք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունից։ Ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի երկրները մեզ մենակ թողնում ահաբեկչության դեմ պայքարում։ Ով է, բացի Թուրքիայից, պայքարում «Իսլամական պետության» դեմ»,- ասել Է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անկարայում։
Նա նաև ԱՄՆ-ին մեղադրել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպություն։
«Զենքով հազարավոր բեռնատարներ, տրանսպորտային միջոցներ ուղարկվել են ահաբեկչական խմբավորումներին։ Իսկ նրանք մեր դեմ պատերազմ են սկսել ՝ օգտագործելով այդ ամենը։ Մենք, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, պայքարում ենք և պայքարելու ենք նրանց դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը ։
Հիշեցնենք, որ ԻՊ-ը ստեղծվել է 2006 թվականին մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչեւ 2013 թվականը խմբավորումը դասվում էր սուննի ինքնավար զինված կազմավորումների թվին։
Խմբավորումը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի ամռանը, երբ գրոհայինները լայնածավալ հարձակում են սկսել Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա: ԻՊ-ն առավելագույն ուժ է հավաքել Սիրիայի տարածքում գործողությունների ժամանակ, որտեղ կռվել է կառավարական ուժերի դեմ։