Նոյեմբերի 16-17-ին Չիլիում կանցկացվի Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողով, այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ գործերի ներկայացուցիչ, Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում Ռուսաստանի պատվիրակ Վալերի Սորոկինը։
Վալերի Սորոկինն ասաց, որ նախորդ շաբաթ Պուերտո-Վարասեում տեղի է ունեցել հանդիպում, որն, ըստ էության, ֆորումի կազմակերպչական աշխատանքների վերջին փուլն էր։
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ժամանակ ոչ միայն երկրների առաջին դեմքերի և հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ են լինելու , այլ նաև՝ մասնակից պետությունների էկոնոմիկայի նախարարների և արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։