Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460-ի:
Հոկտեմբերի 16-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 47541 է, փաստացի բուժվում է 12549-ը, գրանցվել է մահվան 1056 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 314 են։