Զորահավաքի ենթակա անձի կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում, մեծ հավանականությամբ, վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
«Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին ու իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը, թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,-նշել է Արտյոմ Սմբատյանը: