Այսօր Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներ»,-ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:
Նշենք, որ Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որը հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Ռուսաստանում արդեն սկսել են պատվաստման գործընթացը: