Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում, որ նախագահական նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կարող է տեղափոխվել Շուշի: Այս մասին նախագահն ասել է Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:
Հարությունյանը նշել է, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը։