Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այս պահին էլ բավական թեժ մարտական գործողություններ են ընթանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին։ Կան որոշակի ավերածություններ և կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»,- մանրամասնեց նա:
Արծրունը Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը կիրառել է բանակային օդուժը՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ:
Արծրուն Հովաննիսյանը նաև տեղեկացրել է, որ հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նրա խոսքով՝ քանի դեռ թեժ մարտեր են ընթանում, ամփոփիչ տվյալներով չեն կարող հրապարակել ՀՀ ԶՈՒ-ի կրած կորուստների մասին:
«Դա բավականին անպատասխանատու կլինի մեր կողմից, որովհետև սխալվելու հավանականություն կա։ Բայց, քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չենք ունենա կամ չունենք, ճիշտ չի լինի», – նշեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: