Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է Հայկական զինված ուժերի 10 զինածառայող: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմակ տեղեկացրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն, դրանք, ըստ Բաբայանի, վերականգնման հնարավորություններ կան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևա հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Հավելենք նաև, որ զոհեր ու վիրավորներ կան նաև Արցախի խաղաղ բնակչության շրջանում: