Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է <<ՏՕՍ>> ծանր հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է պաշտպանության բանակը։
Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: