Ռուսաստանի հայերի միության և հայկական համայնքային այլ կազմակերպությունների մասնակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացել է հանդիպում՝ Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման համատեքստում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։
Դեսպան Վարդան Տողանյանը, ներկայացնելով հանրապետությունում տիրող իրավիճակը և միջազգային մակարդակով կատարված աշխատանքները, կարևորել է Ռուսաստանի հայերի ջանքերի և ներուժի միավորումը, գործունեության առանցքային ուղղություններով գործողությունների համակարգումը: