ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունը ստացել է Հայաստանի հանրապետության ԱԺ-ի դիմումը՝ կապված Աֆղանստանին դիտորդ-երկրի կարգավիճակից զրկելու հետ։
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ ՀԱՊԿ-ում ստացել են էլեկտրոնային նամակ և սպասում են Արարատ Միրզոյանի պաշտոնական դիմումին։
Հիշեցնենք, որ ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ։