Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետեւանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ հավելելով, որ այդ միջոցներով բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն, տրամադրվելու է բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ անհետաձգելի պարագաներ:
Լենարչիչը հրապարակել է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տվյալները և իր հայտարարությունը՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:
Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։