Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
ԱՀ նախագահը առաջնագծից վերադարնալուց հետո կիսվել է տպավորությամբ. «Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ռազմաճակատ էր մեկնել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: