Ադրբեջանը կրկին թիրախավորել է Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ տելեգրամյան ալիքը:
Հրետակոծվում են քաղաքացիական օբյեկտները:
Նշենք, որ հակառակորդը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը: Արդեն մի քանի անգամ հրետակոծության է ենթարկվել Ստափանակերտը։ Վնասվել է ԱԻՆ շենքը: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հակառակորդի հասցված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: