Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացմանը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ։
«Այս աշխատանքի գլխավոր նպատակը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ հակամարտող կողմերի բանակցություններին անցնելն է՝ իրադրության կարգավորման համար», – ընդգծել են Պաշտպանության նախարարությունում:
ՌԴ ՊՆ-ն հատկապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին տեղեկատվությամբ: