ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հերթական հայտարարութամբ են հանդես եկել, որում ասվում է․
Համանախագահները տագնապով են արձանագրում արցախ-ադրբեջանական սահմանին շարունակվող բռնությունը։ Նրանք կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:
Համանախագահները կրկին ընդգծում են, որ անընդունելի է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայությունը։ Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել, որպեսզի ապահովվի դիերի, ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը, և անհապաղ ներդնել հրադադարի վերահսկողական մեխանիզմներ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ խորհրդակցություններից հետո համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար: