Ադրբեջանի ԿԲ-ն Ռուսաստանի ԿԲ և «Սբերբանկ» նամակ է ուղարկել, որում բողոք է հայտնել Արցախի «անջատողականների» կազմակերպած դրամահավաքը կազմակերպելու համար։ Այս մասին գրել է Интерфакс․az-ը։
Ադրբեջանական կողմը երրորդ երկրի ոչ իրավաչափ օգնությունը այս զգայուն ժամանակկաշրջանում սխալ է համարում։ Այն լրջագույն վնաս է հասցնում երկու երկրների միջև ակտիվ համագործակցությանը, ինչպես նաև այնպիսի ազդեցիկ բանկի վարկանիշին, ինչպիսին «Սբերբանկ»-ն է։
Նամակում նաև նշվել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում առանց Ադրբեջանի համաձայնության կատարված որևէ դրամահավաք միջազգային իրավունքի նորմերի խախտում է»։