«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է արցախցի, Տող գյուղի բնակչուհի Իրանա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան: Վերոնիկայի մայրը` Իրինան հուզված էր, որովհետև ամուսինն առաջնագծում է, իսկ 12 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում սպասում է նրա վերադարձին։
3000 գրամ քաշով ու 48սմ հասակով գեղեցկուհու լույս աշխարհ գալուն օգնել է մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը։ Լուսանկարում Վերոնիկան դժգոհ է քնած։ Ինչու՞։ Երևի զգացել է, որ իր հարազատ գյուղը՝ Տողը հրետակոծել են։ Բայց հոգ չէ, որովհետև մենք բոլորս կառուցելու ենք, շենացնելու ենք մեր երկիրը ու հաղթելուենք՝ անկախ թշնամու ցանկությունից։
Շնորհակալություն բուժաշխատողներին՝ թիկունքի սպիտակ զինվորներին։