Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը։ Այս մասին հայտնել է Մնջախաղի թատրոնն իր ֆեյսբուքյան էջում։
«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- գրված է հաղորդագրության մեջ։