ՌԴ պետդումայի ԱՊՀ եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ԼԱԾ -ի հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Զատուլինի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի։ Ուստի, նրանց պետք է հիշեցնել, որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափ․ հայկական, ո՛չ ԼՂ-ի, այլ հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուսները: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:
Նա նաև համաձայնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: