ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Այս մասին հայտնել է ՊՆ-ը։
«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` ք. Երևան, Մուրացան 113, յուրաքանչյուր օր` ժամը 10:00-ից 14:00-ը:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»: