Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել է, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։