Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Արայիկ Հարությունյանը «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրել է Շահեն Մեղրյանի անվան ջոկատի կամավորներ Գևորգ Կիրակոսյանին, Մխիթար Գրիգորյանին, Էրիկ Պողոսյանին, Հրայր Ասրյանին և Էդիկ Հայրապետյանին:
Ռազմական գործողությունների ընթացքում, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար, նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանին, Գարիկ Գալստյանին, Արթուր Մնացականյանին, Արմեն Բաղունցին, Արման Ղարիբյանին և Հարութ Խաչատրյանին:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է՝ այս պատերազմում Արցախի պաշտպանները քայլում են Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարների օրինակով, նրանց պես անմնացորդ նվիրվելով ամենամեծ արժեքի՝ հայրենիքի պաշտպանությանը: