Նոյեմբերի 2-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ Արցախի կանանց և երեխաների ձայնը ԱՄՆ իշխանություններին լսելի դարձնելու համար:
Ինչպես հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի հետ, պահանջում պատասխանել օրեր առաջ դեսպանություն հանձնված նամակին: