Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, չի ընկնելու:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում:
«Եթե 1992թ․ մասիսի 8-ը հայոց պատմության մեջ մտել է Շուշիի որպես ազատագրման հաղթանակի օր, ապա այս անցնող օրերը կարող ենք համարել Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ Հակառակորդի հետախուզա-դիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, հետևակը, այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել. թշնամու զորքերից, վարձականներից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել, որոնց վերաբերյալ տեսանյութերն ավելի ուշ կհրապարակվեն»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, բայց դրանց ուժգնությունը զգալիորեն թուլացել է:
Նրա տեղեկացմամբ՝ Շուշի տանող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են հերոսական քարինտակցիները:
Ավելի հարավ, արևելք ընկած այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը ջախջախել են անտառներով, առանձին ճանապարհներով դեպի Շուշիի իրենց ջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին: