Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Twitter-ում գրել է, որ զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի կարիքը հրատապ է, իսկ մարդասիրական աջակցությունն առաջնահերթություն է: Աշխատում ենք դաշնակիցների հետ արտաքին միջամտությունը դադարեցնելու ուղղությամբ և կոչ ենք անում դրսի ուժերին հեռու մնալ հակամարտությունից, որ վերջ դրվի քաղաքացիական կորուստներին», – գրել է Շամպանը:
Warm exchange with @ZMnatsakanyan. The need for a ceasefire in #NagornoKarabakh is urgent & allowing humanitarian assistance is a priority.
We're working with allies to stop foreign interference & call on external forces to stay out of the conflict to end civilian casualties.
— François-Philippe Champagne (FPC) 🇨🇦 (@FP_Champagne) November 6, 2020