Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր «դուխին» և իր կոնյակը գողացել են: Այս մասին Աժ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով.
«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից: Կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջությամբ, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Աղդամը, Քաշաթաղը՝ գրեթե ամբողջությամբ, Քարվաճառի շրջանը՝ Շահումյանի կենտրոնով:
Նիկո՛լ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո «դուխին», կվերադարձնեմ քո կոնյակը, հեռացի՛ր, որպեսզի նոր բանակցողով փրկենք այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ընդդիմությունը միասնականորեն պահանջում է վարչապետի հրաժարականը: