Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1,4 հազար արցախցի, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2020թ. նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Երևանից 34 ավտոբուս է ուղևորվել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով ավելի քան 1400 մարդու», – ասված է հաղորդագրության մեջ: