Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ուժերի և սարքավորումների լրացուցիչ խումբ` բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին չորեքշաբթի «TACC»-ին հայտնել են ԱԻՆ գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մեկ այլ «Իլ-76» ինքնաթիռ փրկարարների հետ միասին թռավ Լեռնային Ղարաբաղ: Խումբը կազմավորվեց Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների աշխատակիցներից, «Լիդեր» կենտրոնից, կենտրոնական գրասենյակի մասնագետներից և էներգետիկայի նախարարության մասնագետներից»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ օդանավում կան նաև անհրաժեշտ մեքենաներ և սարքավորումներ, մասնագետների տեղակայման միջոցներ: Բոլորն էլ փորձարկվել են կորոնավիրուսի և սթրեսակայունության համար:
«Մասնագետներն իրենց հետ բերում են նաև վրաններ, լուսավոր աշտարակներ, բենզինի գեներատորներ», – հավելեցին վարչությունից: Բացի այդ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջիկա օրերին նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում ներգրավված անձնակազմի թվի լրացուցիչ աճ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարության առաջին շարասյունը հինգ մեքենայով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ: Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղ ժամանեց երկրորդ շարասյունը՝ 300 տոննա մարդասիրական օգնությամբ: