Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետության միջոցների հաշվին ձեռք բերված և նվիրատվության ստացված շտապ օգնության մեքենաների ըստ նպատակային նշանակությամբ օգտագործումը ապահովելու անհրաժեշտությամբ:
Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված 2020 թվականի պետական բյուջեի 1229 ծրագրի «11002.Ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների ապահովում» միջոցառման շրջանակում 2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1825 պայմանագրով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է թվով 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ:
Նախագծով առաջարկվում է շտապ օգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս 37-ը` ամրացնել Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում ըստ նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շտապ օգնության մեքենաների ըստ նպատակային նշանակության օգտագործումը: