Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում գրառում է արել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն, ընդհանուր առմամբ, վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու: