Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Լեռնային Ղարաբաղում իր զոհված 2855 զինծառայողների ցուցակը։
Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ ևս 50 զինծառայող անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն Ղարաբաղում հրադադարի մասին: