Կառավարությունն այսօր որոշ փոփոխություններ կատարեց և վերջնական ընդունեց նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին արդեն ընդունված որոշումը, որը պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող արցախցի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին է։ Որոշման մյուս մասը վերաբերում է գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանը։ Ընդունվեց նաև ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը։
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Այս նախագծով ակնկալվում է Արցախի գործազուրկ քաղաքացիների առավել լայն շրջանակի զբաղվածության ապահովում։