ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:
Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին: Տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին, իսկ նախագահի գրասենյակը հարցադրումներ էր ներկայացրել հանձնաժողով։