Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն, «Ա1+»-ի զրույցում անդրադառնալով Արցախի ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանի հետ համագործակցության հնարավորությանը, նշել է․ «Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է, դրա համար անիմաստ եմ համարում այդ հարցի շուրջ շարունակել խոսել»:
Բաբայանը կարիք չի տեսնում մասնակցել ընտրությունների արդյունքները չեղարկելու ակցիաների, և եթե դրա կարիքը լիներ, ապա դատական կարգով կվիճարկեին արդյունքները։ Բայց գիտակցելով, որ եթե բողոքն անգամ դատարանը բավարարի, ապա ևս վեց ամսով պետք է հետաձգվեն ընտրությունները, քաղխորհուրդը որոշել է փորձել երկխոսության ճանապարհով գնալ։
Հարցին, հնարավո՞ր է որպես ընդդիմություն համագործակցությունը Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կամ մյուս խմբակցությունների հետ, կամ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն իշխանության հետ՝ Բաբայանը պատասխանել է, որ ամեն ինչ հնարավոր է, և որևէ մեկի հետ հնարավոր չէ բացառել համագործակցությունը․ «Բոլորի հետ ունեմ նորմալ, մարդկային հարաբերություններ»։