Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով քաղաքացիների դիմում-բողոքները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Իրականացված հարցումների արդյունքում ներկայացվել են առաջարկներ։ Դրանց հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է այնպիսի նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները:
Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի N 07-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը:Նշված դեղերն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվում են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ ամրագրված` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` սպասարկող պոլիկլինիկայի մասնագետի նշանակմամբ:
Այդ ցանկում ընդգրկված դեղերի առևտրային անվանումներին կարող եք ծանոթանալ այստեղ: