2-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 25-26-ն անցկացվել են ցուցադրական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են տարբեր զինատեսակներ, տրվել են հրահանգներ զենքի կիրառման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։