Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների համատեղ պատրաստության 2020 թվականի պլանի համաձայն՝ սեպտեմբերի 1–ից 2-ը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների հետ «Որոնում-2020» հատուկ վարժանքի նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները և ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հետ «փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային վարժանքը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ի պաշտոնական էջը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Կուպրիկի ղեկավարությամբ բանակցություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի, ինչպես նաև՝ հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչները:
Երկու զորավարժություններն էլ նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության «Բաղրամյան» զորավարժարանում: «Поиск-2020» հատուկ զորավարժության ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ և զինվորական հետախուզության վարչության պետի ղեկավարությամբ կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզում կազմակերպելու և վարելու հարցերը ՝ ի շահ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի:
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հետ «փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում: Զորավարժության ղեկավարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին:
Շտաբային երկրորդ բանակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են համատեղ զորավարժությունների անցկացման փուլերի բովանդակությունը, տևողությունը և շրջանները, ղեկավարության, միջնորդական ապարատների, օպերատիվ խմբերի և ներգրավվող ազգային զորախմբերի կազմերը, ինչպես նաև՝ զորավարժությունների համակողմանի ապահովման հարցերը: