Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուղղաթիռների և Հայաստանի պաշտպանության նախարարության շուրջ 20 անձնակազմեր «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում մասնակցել են մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին. հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ալագյազ զորավարժարանում գործնական գործողություններում գործի են դրված դեսանտագրոհային Մի-8ՄՏՎ ուղղաթիռները և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները: Բանակային ավիացիան կապահովի դեսանտի փոխադրումն ու իջեցումը, զորքերի հարձակման քողարկումը, բեռների առաքումը, կրակային հարվածներ կհասցնի ռազմական տեխնիկայի շարասյուներին և պայմանական հակառակորդի օբյեկտներին:
Հայաստանում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների և զինված ուժերի գործնական մարտական գործողությունների խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում՝ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:
Ընդանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին Հայաստանում ներգրավված է ավելի քան 1,5 հազար մարդ և գործի է դրվել մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան: